Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ. ԱԳՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ՝ ԵԶԴԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ. ԱԳՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ՝ ԵԶԴԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ

ՄԱՍԻՆ

Մի քանի տասնյակ եզդիներ այսօր «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով հավաքվել էին կառավարության շենքի դիմաց եւ ցանկանում էին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նրանք կառավարությունից հումանիտար օգնություն են խնդրում և պահանջում միջազգային ատյաններում  բարձրացնել այդ  Իրաքի  եզդիների հարցը: Իսկ միջազգային ատյաններում հարցը կարող է բարձրացնել  ՀՀ-ի ԱԳՆ-ը:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում փախստական են դարձել մոտ 300.000 եզդի: Ըստ ոչ պաշտոնական տվյալների եզդիները 10.000-ից ավելի զոհ են տվել:

«Իրավունքի» հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ  բարձրացված խնդրի առնչությամբ  կլինեն քննարկումներ, որոնց մասին կտեղեկացնեն:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում բնակվող եզդիները մեր քաղաքացիներն են, հետևաբար կառավարությունը պետք է այդ պահանջներին ընդառաջ գնա. «Կառավարությունը պետք է աչալուրջ լինի  իր քաղաքացիների խնդիրների հանդեպ: Եզդիների բարձրացրած խնդիրը ՄԱԿ-ում   պետք է հնչեցվի»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ