Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ԷԴ.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ԷԴ.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ

Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոն Հեֆերնը, Իվան Վոլինկինն ու Քեթրին Լիչը հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նրա հետ քննարկել անվտանգության խնդիրները:Այս փաստը հարուցել է լրատվամիջոցների զարմանքը այն առումով, որ  արտասահմանյան պետությունների ներկայացուցիչները  նվտանգության խնդիրներին առնչվող նորություններն առաջին հերթին պետք է իմանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: Հիմք ընդունելով այս  հանգամանքը՝ մամուլի որոշ հրապարակումներում բարձրացվում է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի  հարցը:

Հետաքրքրիր է՝ինչպե՞ս է արձագանքում այս հրապարակումներին ԱԳ նախարարությունը: Նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն «Իրավունքի» հետ զրույցում կարճ ու կտրուկ պատասխան տվեց. «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը»:

Հ.Գ. Հուսանք հետագայում արտգործնախարարությունը պարզաբանում կներկայացնի այս հրապարակումների վերաբերյալ և կտա իր գործառույթներին առնչվող և հանրությանը հուզող հարցերի պատասխանները:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ