Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

Անդրանիկ Նիկողոսյանն ընտրվել է Եվրասիական առևտրաարդյունաբերական միության խորհրդի նախագահ

Արխիվ 12-16

 

Անդրանիկ Նիկողոսյանն ընտրվել է Եվրասիական առևտրաարդյունաբերական միության խորհրդի


նախագահ



Oգոստոսի 7-ին քաղաք Մոսկվայում  Եվրասիական առևտրաարդյունաբերական միության    խորհրդի  նախագահ է ընտրվել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Եվրասիական առևտրաարդյունաբերական միություն  զբաղվում  է ՄՄ  և ԱՊՀ անդամ երկրների միջև   գործարար կապերի հաստատման, խորացման և ընդլայնման, մանր և  միջին բիզնեսի խթանման հարցերով:

Աշխատանքների ընդլայման  համար  կստեղծվեն  նոր աշխատատեղեր և  կյանքի են  կոչվելու առևտրաարդյունաբերական ոլորտը ներկայացնող բազմաթիվ նոր ծրագրեր: Հիշեցնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը ԱՊՀ երկրներում հայտնի է որպես հեղինակավոր  հասարակական-քաղաքական գործիչ:

Տարիների ընթացքում   զբաղեցրել է տարբեր պաշտոններ պետական և ոչ պետական կառույցներում: Հանդիսանում է Եվրասիական շարժման հիմնադիրը, «Եվրասիա» մեդիահոլդինգի գլխավոր տնօրենը, որի ակտիվում են  բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում evrazesnews.ru, euraspravda.com, «Евразийская правда» թերթը և  «Евразия Де-Факто» ամսագիրը:


Ա. Նիկողոսյանը 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով պարգևատրվել է  «Ռուսական Դաշնության հետ մշակութային կապերի զարգացման, արտասահմանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած մեծ ներդրման համար» բարեկամության շքանշանով:Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հրամանագրով պարգևատրվել է Ռուսական Ուղղափառ Եկեղեցու Սուրբ բարեպաշտ իշխան Դանիլ Մոսկվացու երրորդ աստիճանի շքանշանով: Ս. Լավրովի կողմից՝ ՌԴ կառավարության պատվոգրով:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել  է «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ԱՊՀ երկրների երիտասարդական միության ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:

Ա. Նիկողոսյանը պարգևներ է ստացել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  կողմից :

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ