Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ԱՅՆՔԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ…»

Արխիվ 12-16

«ԱՅՆՔԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ…»

 

Արարատի մարզի Գոռավան գյուղում ծնված ՍԱՀԱԿ ԿՈՒՐԵԽՅԱՆՆ իր առաջին երաժշտական քայլերը սկսել է Ալիկ Սաֆարյանի ազգագրական երգի-պարի համույթում, այնուհետև ավարտելով Ջիվանու  անվան աշուղական դպրոցը՝ աշակերտել  ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանին, ապա դարձել «Հավասի» աշուղական երգի անսամբլի մեներգիչ, երգել է նաև «Նուբար» ավանդական երգի-պարի անսամբլում:

«Ազգագրական երգի ուղին չընտրել չէր կարող. մեր տանը լսել եմ բացառապես հայրենասիրական, դաշնակցական երգեր, ինչն էլ դարձավ հիմնավոր խթան իմ ուղին կերտելու հարցում: Ու նաև այնքան անքակտելի են հայրենասիրական ոգին ու ազգային երգը. ազգային երգը տվյալ ազգին բնորոշ հոգեկան ներաշխարհի, ապրումների երաժշտական արտահայտումն է, հետևաբար ազգային երգը մարդու մեջ արթնացնում է այն բոլոր ապրումները, իսկ այդ ապրումներից ամենակարևորը տան գաղափարն է, հայրենիքը…»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում ասում է Սահակը, ում համար այս ոլորտի իրեն հասցեագրված դժվարությունների գերակա  մասն արդեն անցյալում է, և, ի շնորհիվ լավ ու մտերիմ ընկերների, հարազատների, հաղթահարված. «Կցանկանայի հատուկ նշել այդ մարդկանցից մի քանիսին` Ներսիկ և Աղասի Իսպիրյաններ, Գոհար Հովհաննիսյան, Ռուբեն Սասունցի, Լուսինե Նազարյան, Անդրանիկ սարկավագ Մանուկյան, Թովմաս Պողոսյան: Իսկ լսարանիս ընդլայնման հարցում ինձ մեծագույնս աջակցում է «Զարթոնք» համերգային ընկերությունն ու նրա տնօրեն Անդրանիկ Մանուկյանը: Առհասարակ իբրև նոր անուն առավել հեշտ ճանաչում ձեռք բերելու համար պետք է անկեղծ ներկայացնել այն, ինչ կա քո հոգում, և մարդիկ ըստ արժանվույն կգնահատեն քո արվեստը: Չեմ ուզում դիմել այն տարածված հնարքներին, որոնց օգնությամբ արագ մեծ ճանաչում ձեռք կբերեմ, ես իմ ունկնդիրն արդեն ունեմ և հուրախությամբ պիտի նշեմ, որ լսարանս ավելի ու ավելի է մեծանում»:

Իսկ ազգային երաժշտության այսօրվա պատկերի մասին խոսելիս Սահակը նկատում է. «Որքան էլ գիտակցենք մեր ակունքներին մոտ լինելու կարևորությունը, օտարամոլություն կոչվող երևույթը շատերիս հեռացնում է ազգային մոտիվներից ու կերպարից... Ցավոք, ազգային երաժշտության ունկնդիրներն ավելի քիչ են... Չնայած մեր մեջ տարածված օտարամոլության կողքին չեմ կարող չնկատել օր օրի վերելք ապրող ազգայինը: Ցանկալի կլիներ, որ հեռուստաալիքներով ազգային երաժշտությանը նվիրված հաղորդաշարերն ավելի շատ լինեին, կամ գոնե երաժշտական ընդմիջումների ժամանակ հեռուստառադիոլսարանին ազգային երգ-երաժշտություն ներկայացվեր»:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ