Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ԹՈՆԻՐԸ ԼՈԿ ՀԱՑ ԹԽԵԼՈՒ ՄԻՋՈՑ ՉԷ»

Արխիվ 12-16

«ԹՈՆԻՐԸ ԼՈԿ ՀԱՑ ԹԽԵԼՈՒ ՄԻՋՈՑ ՉԷ»


2008 թվականից անցկացվող «ՆԱՎԱՍԱՐԴ»  միջոցառումը 2012 թվականից «ՆԱՎԱՍԱՐԴ-ԹՈՆՐԱՏԱՆ» փոխակերպվեց՝ ի միջնորդություն  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի: «ԻՐԱՎՈՒՆՔԸ» զրույց ունեցավ ՀԿ-ի նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ հետ, ով ներկայացրեց թոնրի խորհուրդը, նրա հայկական ծագումնաբանության արմատները, փառատոնի կիզակետում թոնրի գաղափարի հիմնավորումը. «2012 թվականին լուրեր տարածվեց, որ Վրաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղվաբուծության, գինեգործության և կավագործության բնօրրանը  իրենց երկիրը ճանաչելու խնդրով, մտածեցինք՝ հաջորդը թոնրի թեման է շահարկվելու, իսկ այն մեզ համար իրապես մեծ խորհուրդ ունի և անպայման պետք է հայկական-տոնական քողով ներկայացվի: Մեր իրականության մեջ մեծ է թոնրի նշանակությունը. դրանով հայ օջախն է ջերմացել, ուտեստներ են պատրաստվել, թոնրի միջոցով մարդիկ իրենց առողջությունն են վերականգնել, ինգալացիա կոչվածն իրականացրել, թոնիրը խորհրդանշել է նաև Արև աստծո խորհուրդը գետնի մեջ, և այն վայրերում, որտեղ  տաճար չի եղել, պսակադրութան ծեսը թոնրի շուրջ է իրականացվել: Ի դեպ, մինչ օրս գավառներում պահպանվել է այդ խորհուրդը. հարսը հոր տանից դուրս գալիս համբուրում է թոնրի շուրթը ու նույնն անում նաև փեսայի տուն մտնելիս: Թոնիրը լոկ հաց թխելու միջոց չէ… Նավասարդի տոնի ճաշատեսակների հիմնական մասը ևս թոնրում են պատրաստվել, ողջ ազգին միասնականությամբ համակել: «Նավասարդ-թոնրատոնը» հանրության տարբեր շերտերի միատեղման խնդիրը լուծելու միտում ևս ունի և ուզում է ինչպես նախկինում, այսօր ևս նույն հարկի տակ տեսնել ավագանուն, շինականին, մտավորականին... »

Ի դեպ, քննարկվող հավանական տարբերակ է, որ հաջորդ «ՆԱՎԱՍԱՐԴ-ԹՈՆՐԱՏՈՆԸ» միգուցե կանցկացվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող Զորաց քարեր հնագույն մեգալիթյան համալիրում:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ