Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՅԴԱՆԸ

Արխիվ 12-16

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՅԴԱՆԸ

Ուկրաինայի քաղաքագետ Արմեն Մարտիրոսյանը «Իրավունքի» հետ զրույցում չբացառեց,  Ուկրաինայում  գուցե լինի երրորդ մայդանը,  եթե  իրավիճակը այսպես շարունակվի:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ Ուկրանիայում սոցիալ- տնտեսական առումով կատաստրոֆիկ վիճակ է. «Այսօրվա դրությամբ  Ուկրաինան լքել է  մոտ 2,7 մլն   բնակիչ, որոնք, ի դեպ, հանգրվանել են Ռուսաստանում, քանի որ Եվրոպան  փակել է իր սահմաններն ուկրաինացիների առաջ»:

Քաղաքագետից նաև  պարզեցինք՝ ուղղափառ եկեղեցու հետևորդներին չի անհանգստացնում այն փաստը, որ ըստ պաշտոնական որոշ տվյալների ու մամուլի հրապարակումների՝ Ուկրաինայի  իշխանավորների մեծ մասը աղանդավորական կառույցների ներկայացուցիչներ են:

Ի պատասխան մեր զրուցակիցը մանրամասնեց. Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը բապտիստ է, վարչապետն ու նախագահը՝ սաենտոլոգներ: «Իշխանության առաջին էշելոններում  գտնվողները՝վարչապետը, նախագահը,  նախարարներրի մեծ մասը, ուկրաինացիներ չեն: Եվ ցավալին այն է, որ այնպիսի քարոզչություն է տարվում, որ  ոչ ոքի այս փաստը չի անհանգստացնում, քանի որ հասարակությունը ևս պառակտված է երկու մասի՝ մայդանի և, այսպես ասած, հակամայդանի կողմնակիցների»,-եզրափակեց  քաղաքագետը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ