Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՊԱՐԶՎԵՐ, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՊԱՐԶՎԵՐ, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅ Է

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում  խոսելով  Թուրքիայի վերաբերմունքի մասին արցախա-ադրբեջանական սահմանային միջադեպերի  առնչությամբ, ինչպես նաև Էրդողանի այն հայտարարության մասին, որ  հայ լինելն իր համար վիրավորական է, ասաց, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի նման վերաբերմունքից: «Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: «Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Թուրքիան, դառնալով  տարածաշրջանային առաջնորդ, կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել, նախագահՍարգսյանը նման տեսակետ ունեցողներին միամիտներ համարեց:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ