Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ԵՐԿԱՐ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷՐ ՄՆԱ, ԵԹԵ… ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ԵՐԿԱՐ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷՐ ՄՆԱ, ԵԹԵ…

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

Արդեն անցել է մեկ տարի, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը  գտնվում է Ադրբեջանում՝ գերության մեջ: Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 8-ին 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատեց հայ-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվեց հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

«Իրավունքի» հետ զրույցում  Հակոբ Ինջիղուլյանի եղբորորդին՝ Հարություն Ինջիղուլյանը, ասաց, որ  ամբողջ ընտանիքը սպասողական դրության մեջ է: «Ես չեմ կարող ասել՝ եղբայրս այնտեղ ինչ է մտածել կամ ինչ քայլեր են կատարել, որ  Հակոբը երրորդ երկիր տեղափոխվելու որոշում է կայացրել: Եղբորս համար ամենալավ տարբերակը գերությունից ազատվելն է»,- ասաց   Ինջիղուլյանի եղբորորդին:

Այս տարի հունիսի 11-ին Հակոբ Ինջիղուլյանը նամակ էր գրել հարազատներին, որտեղ մի քանի տող ջնջված է եղել: Մի քանի օր անց Ինջիղուլյանի հարազատները հայտարարել էին՝ անելու են ամեն ինչ՝ պարզելու նամակի ջնջված տողերը: Սակայն այս առումով որևէ արդյունքի Ինջիղուլյանի խոսքով չեն հասել:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ  մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու համար քայլեր պետք  է ձեռնարկեն Կարմիր Խաչի միջազգային ներկայացուցիչները. «Կարմիր Խաչն ու մյուս համապատասխան կառույցները հիմնականում պետք է իրենց լծակներն օգտագործած լինեին, որպեսզի այդ երիտասարդն այդքան երկար գերության մեջ չմնար: Իշխանությունները այս հարցում մեծ հնարավորություն չունեն»:

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ