Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՄՆՋԱԽԱՂԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ԴԻՍԿՈՏԵԿԻ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՄՆՋԱԽԱՂԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ԴԻՍԿՈՏԵԿԻ (Տեսանյութ)

 

Երեկ ծաղկաձորյան մթնոլորտում Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնի երրորդ օրն էր: Սակայն, եղանակը որոշեց իմպրովիզային տարբերակով նույնպես փառատոնի մասնակիցը դառնալ: Արդյունքում մինչ հանդիսատեսն ու հյուրերը կտեղավորվեին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղադրված նստարաններին, որպեսզի դիտեն հայկական «Պլյուս-մինուս» ներկայացումը, ամպերն էլ զուգահեռ կուտակվեց հրապարակի վրա ու սկսվեց հորդառատ անձրեւը: Մի քանի րոպեների ընթացքում ողջ հանդիսատեսը հայտնվեց բեմահարթակում, որը ծածկի տակ էր: Դե ինչ, էլ ոչինչ չէր մնում անել, բացի երաժշտությունը միացնելուց ու անձրեւից կիսաթրջված հանդիսատեսի հետ միասին դիսկոտեկային փարթի անելուց: Մի լավ պարեցին թե՛ փառատոնին մասնակից արտասահմանյան հյուրերը, թե՛ տեղացիները: Այնպես որ, միայն մնջախաղը չէ, որ ունի մեկ լեզու, այլ նաեւ պարը: Ինչեւէ, անձրեւից հետո փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հայտարարեց, որ ներկայացումները կտեղափոխվեն հաջորդ օրը:

Քիչ անց փառատոնի գլխավոր բեմում ծաղկաձորյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել երեկ չկայացած ներկայացումները` «Պլյուս-մինուս»-ը (Հայաստան), «Մյութ» դուետը (Թաիլանդ):

Ի դեպ, հորդառատ անձրեւը, էքստրիմալ երեկոն ու հանդիսատեսի բեմում հայտնվելը ամենից շատ ուրախացրել էր Ճապոնիայից ժամանած դերասան Մակոտո Ինոեին ու ծաղկաձորցի փոքրիկներին:


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ