Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ  Է ԵԶԴԻՆԵՐԻ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԻՐԱՔՈՒՄ

 

Այսօր Իրաքի հյուսիսում, եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարույթյամբ հանդես է եկել «Սահմանադրական Իրավունք միություն» կուսակցությունը: Հայտարաւոյթան մեջ ասված է, որ աշխարհի բոլոր առաջադեմ ուժերը միջազգային կազմակերպությունները ու պետությունները պետք է դատապարտեն իսլամիստների կողմից եզդի ժողովրդի դեմ, ինչպես նաեւ Իրաքի քրիստոնեաների դեմ սանձազերծած ցեղասպանությունը: Նոււյն կերպ ծայրահեղ իսլամիստները, քրիստոնեաների ցեղասպանություն էին իրականացնում Իրաքի հարեւան Սիրիայում, որի ամենացայտուն դրսեւորումներից էր հայերի դեմ գործողությունները Հալեպում եւ Քեսաբում: Նշվում է, որ ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները, Թուրքիայի կողմից ստանում են ֆինանսական եւ ռազմատեխնիկական օգնություն, Թուրքիայի տարածքում ունեն ճամբարներ: Եվ հենց Թուրքիան է, որ իսլամիստ ահաբեկիչների ձեռքով փորձում է տապալել Սիրիայի կառավարությանը, ինչպես նաեւ հարվածներ հասցնել մերձավոր արեւելքի քրիստոնեական եւ հատկապես հայկական համայնքներին, եզդիներին, քրդերն: ՍԻՄ-ը հիշեցնում է, որ Սիրիայի կառավարության դեմ պայքարող իսլամիստ ծայրահեղականները ստանում էին  նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ երկրների ռազմական, ֆինանսական եւ դիվանագիտական աջակցություն:

«Պետք է հատուկ ընդգծել, որ հյուսիսային Իրաքում տեղի ունեցող եզդիների ցեղասպանությունը կատարվում է հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին, եւ Արեւմտայան Հայաստանի հարեւանությամբ գտնվող տարածքներում: Եթե իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը ժամանակին կանխեր, կամ գոնե այժմ դատապարտեր հայոց ցեղասպանությունը, ապա աշխարհը չէր կանգնի նորանոր ցեղասպանությունների կատարված փաստերի առջեւ»,- ասված է հայտարարության մեջ:

 

ՍԻՄ հայտարարություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ