Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Ինչպես տեղեկանում ենք «free Levon Hayrapetyan»  ֆեյսբուքյան էջից,  դատարանն այսօր հայ գործարարի խափանման միջոցը թողել է անփոփոխ: Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը:

«Իրավունքի» հետ զրույցում Լ. Հայրապետյանի  ընկեր Արթուր  Սաֆարյանն ասաց, որ  մեղադրող կողմն  չի  ներկայացրել փաստարկներ, որոնք կապացուցեն Հայրապետյանի կապը  այն հանցագործության հետ, որի համար մեղադրում են գործարարին:

Ըստ Սաֆարյանի՝ Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը չեն փոխում, քանի որ կալանավորելու պատվեր է իջեցվել.«Իրեն բաց թողնելու համար պետք է պատվերը չեղալ համարվի»:

Լևոն Հայրապետյանի փաստաբանները բողոքարկելու են դատարանի որոշումը Գերագույն  դատարանում:

Սեպտեմբերի 15-ից հետո  Սաֆարյանի տեղեկացմամբ մեղադրող  կողմը նորից հանդես կգա կալանքի ժամկետը երկարացնելու պահանջով, եթե մինչ այդ քննությունն ավարտված չլինի:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ