Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ՄՆԱՑՅԱԼԸ ԿՅԱՆՔՆ ԷՐ»` ՏԵՍԱՖԻԼՄ ՆՎԻՐՎԱԾ ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

«ՄՆԱՑՅԱԼԸ ԿՅԱՆՔՆ ԷՐ»` ՏԵՍԱՖԻԼՄ ՆՎԻՐՎԱԾ ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ


ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,մեծանուն կոմպոզիտոր ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ հուլիսի 29-ին դարձավ 85 տարեկան: Տարվա ընթացքում կոմպոզիտորի 85-ամյակին նվիրված  տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Դրանցից ամենգլխավորը Ա. Տերտերյանի «Կարկե օղակ» օպերայի պրեմերան է, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Արցախում`Շուշիի բերդում: «Կարկե օղակ»-ի պրեմիերան նվիրվում է նաեւ Արցախի անկախության օրվան:

Օգոստոսի 26-ին մեծանուն կոմպոզիտորի 85-ամյակին նվիրված երեկո կանցկացվի նաեւ Նարեկացի արվեստի միությունում: Երեկոյի ընթացքում կցուցադրվի  webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության պատրաստած Ավետ Տերտերյան «Մնացյալը կյանքն էր...» տեսաֆիլմը`նվիրված կոմպոզիտորի 85-ամյակին:

Տեսաֆիլմում օգտագործվել են եզակի կադրեր կոմպոզիտորի անձնական արխիվից:  Ֆիլմի նկարահանումները կատարվել են Այրիվանում` Ա. Տերտերյանի  ձեռքով կառուցված տանը: Տերտերյանի մասին պատմում են նրա որդին՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, Այրիվանի նրա հարևանները: Կհնչեն   հատվածներ Տերտերյանի 60-ական թվականներին գրված երգերից, ինչպես նաև նրա հանրահայտ 3-րդ և 6-րդ սիմֆոնիաներից:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ