Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԴԻՄԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է

Արխիվ 12-16

ԴԻՄԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ  ԸՆՏԱՆԻՔԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է

Օգոստոսի 8-ին «Իրավունքը»  բարձրաձայնել էր  Մադոյան փողոցի 24 տանը բնակվող Դարբազյանների խնդիրը (http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18734:2014-08-08-18-00-03&catid=41:lurer&Itemid=57):

Հիշեցնենք՝ազատամարտիկ Դարբազյանների ընտանիքը  հայտնվել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ, քանի որ մոտ 25 տարի առաջ իրենց և հարևան Անդրանիկ Սարգսյանի միջև եղած  գործարքն այսօր Ա. Սարգսյանի դուստրը՝ ժառանգորդ Մելինե Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները,  չեն ընդունում: Այդ գործարքի համաձայն  ազատամարտիկ Վարդան Դարբազյանը վճարել է 12.000 ռուբլի և գնել Մադոյան փողոցի տունը, որտեղ արդեն բնակվում են  երկար տարիներ:

Այսօր  Վարդան Դարբազյանի կինը՝ Վարդուհի Գևորգյանը, մեզ տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբեր իրենք դիմելու են վերաքննիչ դատարան՝չեղյալ համարելու Շենգավիթ առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝  Դարբազյանները պետք է ազատեն բնակարանը: «Մենք փաստաբան  ունենք, ով մեզ ասում է, որ կարող ենք դատը շահել,  ավելին՝ մենք  դիմելու ենք  նաև վարչական դատարան, որ իրենք ձեռք բերած թղթերը կեղծիքով են ձեռք բերել»,- եզրափակեց տիկին Գևորգյանը:

Սոնա Դավթյան

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ