Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

Սամվել Ավետիսյան. «ԲՌՆԵՔ ՁԵՌՔՍ` ՆՈՐԻՑ ՔԱՅԼԵՄ»

Արխիվ 12-16

Սամվել Ավետիսյան. «ԲՌՆԵՔ ՁԵՌՔՍ` ՆՈՐԻՑ ՔԱՅԼԵՄ»

 

Վերջերս ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ում պատմությունը քաջածանոթ է բոլոր սոցցանցային օգտատերերին, նշեց իր ծննդյան 21-րդ տարեդարձը: Իհարկե, ընկերների կողմից շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս Սամվելը չզգաց այդ օրը, սակայն երազանքն այդպես էլ մնաց դեռեւս չիրականացող նպատակ…

Նրանք, ովքեր դեռ չեն ճանաչում Սամվելին, տեղեկացնենք, որ նա 2012 թվականին Հայոց բանակում ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում ու արդեն երկու տարի է, ինչ գամված է անվասայլակին: Ի վերջո, երբ երեկվա զինվորի պատմությունը հայտնի դարձավ հանրությանը եւ մարդիկ սկսեցին արձագանքել, Սամվելի մոտ կրկին արթնացավ լիարժեք ապրելու ցանկությունն ու նպատակը: Այսօր նա եւ իր մտերիմները նախաձեռնել են դրամահավաք` «Բռնեք ձեռքս` նորից քայլեմ» խորագրով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում Սամվելը նշեց. «Փոքրիկ դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով Երեւանում անցա բոլոր անհրաժետ հետազոտությունները: Հիմա արդեն պարզ է, որ բուժումս շարունակելու համար պետք է դիմեմ գերմանական կլինիկային: Ցանկությունս մեկն է` հենց այս պահին սկսել դրամահավաք եւ բարի մարդկանց շնորհիվ Գերմանիայում բուժում ստանալ , որպեսզի վաղն էլ ես օգնեմ ինձ օգնողներին»: Ապա ավելացրեց. «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն…շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց... շնորհակալ եմ նրանց, ովքեր միանում են «Բռնեք ձեռքս` նորից քայլեմ կոչին»:

Միանալով այս կոչին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Սամվել Ավետիսյանի անունով HSBC բանկում բացվել է հաշվեհամար`

006 001 911 001 AMD

006 001 911 101 USD

006 001 911 102 EUR

006 001 911 103 RUB

(Սամվել Ավետիսյան, հեռ.` 098. 50 32 25)

Բռնենք երեկվա զինվորի ձեռքը, որպեսզի վաղը նա քայլի այնպես վստահ ու երջանիկ, ինչպես իր տարիքի մյուս տղաները: Չէ՞ որ մեր փոքրիկ օգնությամբ կարող ենք մի ողջ ճակատագիր փոխել…

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ