Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ». Զբոսաշրջության վարչության պետ

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ». Զբոսաշրջության վարչության պետ

 

Վերջին տասը տարվա ընթացքում  Հայաստանի զբոսաշրջության ոլորտում  գրանցվել է  զարգացման աննախադեպ  տեմպ: Վիճակագրական տվյալների համաձայն, 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 495.967 զբոսաշրջիկներ, 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3%-ով:

2014թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474 989 մարդ, 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.8%-ով:

Հայաստան այցելող զբոսաշրջիկները, սակայն,  դժգոհում են ճանապարհների որակից, ճանապարհային նշանների  ու զուգարանների բացակայությունից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից  այսօր հետաքրքրվեցին՝ երբ են այս  խնդիրները լուծվելու: Ի պատասխան  պաշտոնյան հիշեցնում  է՝ նախկինում վիճակն ավելի  վատ էր:

Ինչ վերաբերում է զուգարանների բացակայությանը, ապա  հիմա դրանց թիվն ավելացել է: «Տարվում են աշխատանքներ ոլորտում առկա խնդիրները  լուծելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը:

Չնայած   զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներին, Հայաստան այցելած զբոսաշրջիկները ասել են, որ  հնարավորության դեպքում իրենք  նորից կայցելեն Հայաստան:

Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նախարարությունը արդյոք զբոսաշրջիկ է համարում նաև  մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնածներին, որոնք մի որոշ ժամանակ ապրում և աշխատում են  դրսում, իսկ հետո վերադառնում են հայրենիք և այստեղ ծախսում իրենց գումարները:  «Իհարկե ոչ: Զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որ իր մշտական բնակության վայրից  մեկնում է մեկ այլ վայր, որն իր մշտական բնակության վայրը չէ և անցկացնում  է առնվազն մեկ գիշերակաց: Հետևաբար, եթե մեկն մեկ տարուց ավելի ապրում է  Ռուսաստանում, աշխատում է այնտեղ և մի քանի օրով գալիս է Հայաստան, նա արդեն զբոսաշրջիկ է: Աշխատանքային միգրանտը  չի համարվում զբոսաշրջիկ»,-պատասխանեց  պրն Ապրեսյանը:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ