Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

Օբաման եւ Պուտինը հրավիրվել են Թուրքիա` երդմնակալության արարողության

Արխիվ 12-16

Օբաման եւ Պուտինը հրավիրվել են Թուրքիա` երդմնակալության արարողության

 

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 28-ին, պատմության մեջ առաջին անգամ հրավիրվել են նաեւ արտասահմանյան պետությունների ղեկավարներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հրավիրված հյուրերի մեջ են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք այդ արարողությանը կուղարկեն իրենց ներկայացուցիչներին:

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ: Մինչ այժմ Թուրքիայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը, եւ նորընտիր նախագահը երդվում էր խորհրդարանում` պատգամավորների առաջ:

Ենթադրվում է, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն թյուրքական պետությունների, Քաթարի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների ղեկավարները:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ