Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱՆ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ ՄԵԶ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱՆ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ ՄԵԶ»


Դեռվես շարունակվում է Մաքսային Միություն -Եվրոպա  հարցը  մնալ հանրության քննարկման  օրակարգում: Սակայն, ժամանակն ու դեպքերի զարգացումը որքան խորանում այնքան ապացուցվում է, որ Եվրոպան հայերին ոչինչ չի տվել եւ չի էլ տալու: Այդ կարծքին է նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ. «Եվրոպան ծիծաղելի է մեզ համար, ի՞նչ Եվրոպա, Եվրոպան որտեղ, մենք որտեղ: Ի՞նչ ենք Եվրոպային տալու, եւ Եվրոպան մեզ ինչ միջոցով է բան տալու: Մենք արդեն հասկացանք, որ Եվրոպան ոչ մի բան չի տալիս մեզ: Ես եվրոպական արժեքները շատ եմ սիրում ու հարգում, բայց եվրոպական արժեքները փոխվել են, դա այն Եվրոպան չէ: Եվրոպան մատը մատին տվե՞ց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մի բան արե՞ց, ոչ մի բան, որովհետեւ Եվրոպան եւ բոլոր երկրները մի ստանդարտով են աշխատում, պետք է` կասեն, պետք չէ` չեն ասի: Մեզ համար Եվրոպայի կազմ մտնելը ծիծաղելի է: Հիմա լավ կլիներ, որ չմտնեինք Ռուսաստանի կազմի մեջ, ես գտնում եմ, որ մեր նախագահի կողմից ճիշտ ասվեց, որ մենք առանց պայմանների կմտնենք Մաքսային միություն: Բայց եթե Ղազախստանը պայման է դնում` Ղարաբաղը այսպես կամ այնպես, ուրեմն` չենք մտնի, ինչպես ապրել ենք, այդպես էլ կշարունակենք ապրել: Պատրաստ ենք էլի շարունակել մեր հարաբերությունները ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Պարսկաստանի հետ, բայց նախեւառաջ ստիպողական պիտի չլինի եւ չպիտի լինի ի վնաս մեզ»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ