Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ՝ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ, ԲԱՅՑ…

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ  ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ՝  ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ, ԲԱՅՑ…

Նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը այսօր խոսելով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին,  առանձնակի խոսեց  Հայոց ցեղասպանության  100-ամյակին սպասվող  Թուրքիայի քայլերի մասին: Ըստ Խաչատրյանի՝ արմատական  դրական քայլեր չի կարելի սպասել Թուրքիայից, որն անելու է ամեն ինչ՝ Հայոց ցեղասպանության  մեջ թուրք ժողովրդի մեղքը կրճատելու համար. «Երիտթուրքերի իշխանությունների սղագրություններն է  հիմա հրապարակվում, որտեղ  իբր հայերի տեղահանության  օգտին քվեարկել են ոչ թուրքական ծագում ունեցող անձինք»:

Խոսելով վերջին տարիներին  ծպտյալ հայերի  գործընթացի  մասին՝  աստվածաբանը հիշեցնում  է թուրք հասարակության  մեջ կրոնական գործոնը բավական  կարևոր է, հետևաբար արդեն կարելի է  պատկերացնել՝ ինչպիսին կլինի վերաբերմունքը  դավանափոխ  եղած իսլամից քրիստոնեություն  ընդունած  մարդկանց վերաբերմունքը:

Այն, որ Թուրքիայում ծպտյալ հայերը  մկրտվում են Հայաստանում, ըստ աստվածաբանի, պատահական չէ. «Պոլսո պատրիարքարանը գտնվում է  խիստ հսկողության տակ  Թուրքիայում և դժվար է միանգամից քրիստոնյա դառնալ. դա անկանխատեսելի հետևանքներ  կունենա: Թուրքական իշխանություններն էլ շատ լավ հասկանում են՝ հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում ծպտյալ հայերի շարժումն ինչի կբերի»:

«Իրավունքի» հարցին՝ արդյոք Թուրքիան  ամեն ինչ կանի՝  կասեցնելու ծպտյալ հայերի շարժումը, բայց աշխարհին ցույց կտա հակառակը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ