Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմը նոր ղեկավար ունի

Արխիվ 12-16
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմը նոր ղեկավար ունի


ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:

Արմեն Կարապետյանը ծնվել է 1959 թ. Երևանում:

1976-1980թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա» բաժնում: Ստանալով տնտեսագետի որակավորում գործուղվել է Աբովյանի «Չափիչ» գործարան` աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման բաժնում որպես տնտեսագետ, ապա` ավագ տնտեսագետ, որտեղ աշխատել է մինչ 1984թ.:

1984-1990թթ. աշխատել է «Չափիչ» գործարանում որպես ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ապա ՀԼԿԵՄ Աբովյանի շրջկոմի առաջին քարտուղար:

1990-1999թթ. աշխատել է Աբովյանի «Գառնի» կոշիկի ֆաբրիկայում, այնուհետև ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում:

1999թ. ապրիլից աշխատել է ՀՀ առողջապահական համակարգում` սկզբում որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության վերահսկողության վարչության պետ, ապա` ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ: 2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հունիս աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար:

2014թ. հունիսին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու թոռնիկ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ