Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Արխիվ 12-16

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է


Սննդային թունավորումների բռնկումներ 2012, 2013 թվականների համեմատ, 2014-ին չեն գրանցվել: Այս մասին այսօր  «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ: Մասնագետի փոխանցմամբ`այս տարի սննդային թունավորման եզակի դեպքեր են եղել: Հիմնական պատճառը. հիգիենայի պայմանները չեն պահպանվել:

«Իրավունքի» այն հարցին, թե ինչի հետ է մասնագետը պայմանավորում դեպքերի պակասը, Մ. Բաբայանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ազգաբնակչությունն ավելի գրագետ է դարձել, իրենց դերն ունեն մասնագիտական հորդորները»:

Այնուամենայնիվ 2014թ., ըստ բանախոսի,  արձանագրվել է սննդային թունավորման  բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, առանց մահվան ելքի: Դեպքերը արձանագրվել էին Շիրակի, Տավուշի մարզերում:

Բանախոսը նկատեց, որ այս տարի ավելացել են սնկերից թունավորման դեպքերը: Գրանցվել է 20 դեպք` 29 տուժածով: 2013 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել է 16 դեպք 24 տուժածով: Մ. Բաբայանի խոսքով` սնկից թունավորումներ ավելի շատ արձանագրվում են Լոռու մարզում:

Սննդային թունավորումները, ըստ Մ. Բաբայանի,  առաջանում են, երբ սննդում օգտագործում են ախտածին մանրէներով վարակված սննդամթերք: «Անցյալ տարիներին դեպքեր են եղել, երբ արձանագրվել են կրեմային հրուշակեղենից թունավորման դեպքեր` տնային պայմաններում պատրաստված: Ունեցել ենք դեպքեր, երբ օգտագործել են աղցաններ, որոնք ճիշտ չեն պատրաստել եւ ճիշտ չեն պահպանել կամ հիգիենիկ պայմանները բավարար չեն եղել»,- ասաց մասնագետը:

Սննդային թունավորումներից զերծ մնալու համար, տիկին Բաբայանը խորհուրդ տվեց պահպանել սննդի անվտանգության կանոնները: «Պետք է լավ լվանալ սննդամթերքը եւ այն պարագաները, որոնք օգտագործվում են կերակուր պատրաստելու համար. դանակներ, մակերեսներ եւ այլն: Չմոռանալ նաեւ ջերմային ռեժիմի մասին»:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ