Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՅՏՆԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ԱՆԿԱՏԱՐ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՅՏՆԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ԱՆԿԱՏԱՐ

 

Ինչպես արդեն ներկայացրել էինք, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ներսիսյանի նախագահությամբ, մեկնարկեց առաջին նախնական  դատական նիստը` ըստ հայցի Լիլիթ Մինասյանի, Աննա Շահնազարյանի, Արաքսյա Հակոբյանի, Արեւիկ Մարտիրոսյանի, Դավիթ Թադեւոսյանի, Էլմիրա Մելիքսեթյանի, Գայանե Առուստամյանի, Գայանե Ղազարյանի, Մամիկոն Հովսեփյանի, Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Վաժվերյանի, Վանչերաս Իշխանյանի, Վահան Սեդրակյանի, Վարդան Համբարձումյանի ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի գլխավոր խմբագրի` Հովհաննես Գալաջյանի` պատվի եւ արժանապատվության հատուցված վնասի պահանջի մասին: Վերջիններս «Իրավունք» թերթից, որպես վնասի փոխհատուցում պահանջում են հինգ միլիոն դրամ: Նշենք, որ «Իրավունք» թերթի շահերը դատարանում պաշտպանում է «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվորների ներկայացուցիչն է փաստաբան Մարինե Գրիգորյանը: Նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրեց հայցի պահանջը, ինչին ի պատասխան «Իրավունք» թերթի ներկայացուցիչ հայտնեց իր դիրքորոշումը, մասնավորապես նշելով, որ ամբողջովին չի ընդունում հայցի պահանջը:

Հավելենք, որ դատական նիստին մասնակցում էր նաեւ համասեռամոլների հայտնի պաշտպան Հելիսինկյան ասոցիացիայի Միկան, ով ցանկություն հայտնեց դատական նիստը տեսանկարահանել: Սակայն, դատարանը լսելով կողմերի կարծիքը, եւ հաշվի առնելով պարոն Բաղդասարայանի առարկությունը մերժեց եւ անկատար թողեց համասեռամոլների պաշտպանի ցանկությունը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ