Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՂՅԱ՞Կ ԷՐ ԻՐ ԻՍԿ ԳՈՒՅՔԻՑ

Արխիվ 12-16

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՂՅԱ՞Կ ԷՐ
ԻՐ ԻՍԿ ԳՈՒՅՔԻՑ


ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ երեկ կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի, Երեւանի ավագանու 2014 թվականի մարտի 19-ի որոշմամբ` առաջարկվում է Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտի 100 տոկոս բաժնետոմսերը նվիրատվությամբ հանձնել ՀՀ առողջապահության նախարարությանը: Մինչ որոշումն ընդունելը հետաքրքիր երկխոսություն սկսվեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ եւ Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆԻ միջեւ:
ՀՀ վարչապետ - Շենքը ո՞ր մասում է:
Ա. Մարկոսյան - Շենք չունի, ուղղակի գույք է, որը վարձակալում են:
ՀՀ վարչապետ - Բայց որտե՞ղ է նստած այդ կազմակերպությունը, որ մենք հիմա տեղափոխում ենք:
Ա. Մարկոսյան -  Աճառյան 2 հասցեում, պարոն վարչապետ:
ՀՀ վարչապետ - Բա ասում եք` շենք չունի՞:
Իրավիճակը փորձեց փրկել Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ. «Պետական գույքի բալանսի վրա է շենքը, վարձակալությամբ է նստում»: Հ. Աբրահամյանն էլ կրկին դիմեց Ա. Մարկոսյանին. «Ինչպե՞ս եք ասում` շենք չունի, պարոն Մարկոսյան, Դուք պետական գույքի կառավարման վարչության տեղակալն եք, բայց Ձեր սեփականությունից էլ տեղյակ չե՞ք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ