Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՐ ԱՍՊԱՐԵԶՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԲԱՆԵՐ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ»

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՐ ԱՍՊԱՐԵԶՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԲԱՆԵՐ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ»

Վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ հայկական շոու-բիզնեսը` էստրադան անկում է ապրում: Սակայն, երգիչ, երգահան, գործիքավորող ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում չհամաձայնելով հնչած կարծիքի հետ նշեց, որ այսօր անկում ապրում են բոլոր ոլորտները. «Ամեն տեղ այդ խնդիրը կա: Մեր ասպարեզն էլ անկում է ապրում, որովհետեւ շատ բաներ թույլ են տալիս, դրան պետք է վերջ տալ: Հիմա Հանրային հեռուստատեսությունը կարծես թե այդ մաքրման պրոցեսում է, որ այդ «շըխկլ-դըխկլը» էժանագին երաժշտությունը, որ պիտի միայն ռեստորանում հնչի, այդտեղ էլ մնա: Բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարները պետք է դրա մասին շատ լուրջ մտածեն, որովհետեւ դրանով սերունդ ենք կրթում: Այսօր մի նորմալ հաղորդում հեռուստացույցով ինքս, համենայնդեպս, չեմ հանդիպում: Ինչ-որ սերիալային դաժան դեմքեր են, այն ժարգոնը, որ դրսում է` արդեն հեռուստատեսություն է եկել, կիսագողական կերպարներ, որ չես էլ հասկանում ինչու է այդպես խոսում... Իրական կյանքում նման մարդկանց ես չեմ հանդիպել, ինչո՞ւ եք այս ազգն այդպես դարձնում: Հնարավոր է, որ այդպիսի մարդիկ լինեն, բայց, այն համատարած չէ: Իսկ այսօր 12-13 տարեկան երեխաները, որ դեռ ձեւավորված չեն, այդ սերիալններն են նայում ու դրսում այդպես են խոսում...»:

Տ. Պետրոսյանն անդրադառնալով իր եւ գործընկերների կողմից մենահամերգներ չունենալուն, դա բացատրեց այսպես. «Մարդիկ առաջվա նման չեն մտածում, որ կգնանք այս կամ այն սիրած երգչի-երգչուհու համերգին: Կամ` կիրակի օրը գնանք այս համերգին, իսկ ուրբաթ օրը` թատրոն...  Նման բան շատ վաղուց չկա: Այսօր ավելի շատ առօրյան է գերակշռում մարդկանց կյանքում: Այդ քարոզը չկա, որ պետք է թատրոն գնալ, ներկայացումներ նայել, դա էլ է դաստիրակություն: Էլ չեմ խոսում գիրք կարդալու մասին: Նույնիսկ մտածում եմ` աուդիո գրքեր ձայնագրելու մասին, չեն կարդում` գոնե լսեն: 12-13 տարեկան երեխան գրքեր կա, որ այդ տարիքում պիտի կարդա, բայց չի կարդում: Սերը դեպի գիրքը չկա: Երբ փոքր էի, շատ հաճախ էինք թատրոն գնում, կինոթատրոն, բալետ, դա է հիմքը: Ցանկացած մարդ, կարեւոր չէ երաժիշտ կդառնա թե ոչ, պիտի առաջին հերթին ՄԱՐԴ դառնա ու դրա համար պիտի իմանա, թե ինչ է բալետը, ժողովրդական պարը, դասական համերգը, ձազային համերգը, թատրոնը, կինոն, գիրքը...»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ