Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՋԱՐԴՎԱԾ ՆՍՏԵԼԱՏԵՂԵՐ, ՔՆԱԾ ՎԱՐՈՐԴ… ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՄՂՁԱՎԱՆՁԻ. Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՏՐԱՆՍ

Արխիվ 12-16

ՋԱՐԴՎԱԾ ՆՍՏԵԼԱՏԵՂԵՐ, ՔՆԱԾ ՎԱՐՈՐԴ… ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է

ՄՂՁԱՎԱՆՁԻ. Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Ո՞ւմ ձեռքում է հայ ավտոտուրիստների ճակատագրի համար, ո՞վ է պատասխանատու անսարք մեքենաներով մարդկանց տեղափոխելու համար: «Ազդակ» լրագրողական ակումբում այսօր «Էություն իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Լիլիթ Ադիբեկյանը, քաղաքացիներ Սարգսյան Լուսինեն և Մկրտչյան Հռիփսիմեն խոսեցին այն  երկու տուրիստական  կազմակերպությունների մասին, որոնք   իրենց անսարք մեքենաներով տեղափոխել են Վրաստան, որի արդյունքում իրենք կանգնել են խնդիրների առաջ:

2014 թ. օգոստոսի 03-ին ավտոկայանից  ժամը 19.30-20.00 ժամանակահատվածում ուղարկել են 20 ուղևոր դեպի Վրաստան։ Բոլոր 20 ուղևորներին խաբել էին՝ խոստանալով տրամադրել 3 Mercedes-Vito (7 տեղանոց) մեքենաներ և նշված էր, որ վարորդը ազգությամբ հայ է լինելու։  Մեքենան, որը սպասում էր այդ ժամին «Կիլիկիա» ավտոկայանում 20 տեղանոց Mercedes Sprinter էր, որի տեխնիկական և անվտագության վիճակը սարսափելի էր՝ նստելատեղերի հենարանները ջարդված էին,  նստարանների շարքերի միջև չկար ազատ հատված, որպեսզի մարդիկ կարողանային ոտքերը տեղավորել, և չկար բեռնախցիկ, որի բացակայության պատճառով   Վրաստան մեկնող ուղևորների  իրերը տեղադրված էին  ոտքերի մոտ:

2014 թ. օգոստոսի 14-ի երեկոյան  ուղևորներին   սպասում էր ավելի վատ անակնկալ՝ 13 տեղանոց Mercedes Sprinter-ը գրեթե նույն տեխնիկական վիճակում էր՝ մեքենայի նստարանները ահավոր վիճակում,  ոտքերը դնելու տարածությունը չկար: Վարորդը վրացի էր, և  գրեթե չէր տիրապետում ռուսերենին, և նրա որակավորման մասին էր վկայում այն, որը նա մեքենան վարելու ժամանակ քնեց ղեկին, և նրա կողքին նստած ուղևորուհու  բղավոցի շնորհիվ է վարորդը սթափվել, ղեկը թեքել դեպի աջ, կանգառ արել, լվացվել սառը ջրով, սուրճ խմել:

Քանի որ «GM smile-tour» գործակալությունը փոխադրման միջոց չի ունեցել, Լ. Ադիբեկյանի խոսքով դիմել է «Մարուքյաններ» տուրիստական գործակալություն. «Այս դեպքը դաս կլինի մեզ համար, որ մյուս անգամ հանգստի մեկնելուց առաջ ուսումնասիրենք մանրամասն տուրիստական այն  կազմակերությանը, որը մեզ մատուցելու է ծառայություն:  Նույնը խորհուրդ ենք տալիս մեր համաքաղաքացիներին»:

Տուրիստական երկու կազմակերպությունները՝ «GM smile-tour» գործակալությունը (տնօրեն Ղևոնդ Մկրտչյան) և «Մարուքյաններ» տուրիստական գործակալություն ՍՊԸ (Մենեջեր ՝ Աշոտ)  ըստ փաստաբան, ասուլիսի մյուս բանախոս Տիգրան Առաքելյանի,  պետք է  ետ վերադարձնեն  ուղևորատոմսերի արժեքը, քանի որ խախտվել է ուղևորների իրավունքները:

Ի դեպ, մեկ անձը տուրիստական այդ կազմակերպությանը  գնալ-գալու համար վճարել է  18.000  դրամ:

Վրաստանից հետ վերադառնալուց հետո ուղևորները Լիլիթ Ադիբեկյանի գլխավորությամբ դիմել է տրանսպորտի նախարարություն: Վերջինս էլ հորդորել է նրանց  ուղևորության հետ կապված բոլոր մանրամասները ներկայացնել իրենց, որպեսզի իրենք վրացական կողմի հետ բանակցեն և  Հայաստանին տրամադրեն  մեր նորմերին  համապատասխան մեքենաներ:

Ասուլիսին ներկա էր նաև Լիլիթ Ադիբեկյանի փաստաբան Տիգրան Առաքելյանը, ում խոսքով՝ խախտվել է ուղևորների իրավունքները, հետևաբար պետք է տուրիստական վերոնշյալ կազմակերպությունները վնասի փոխհատուցում իրականացնեն:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ