Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱՐԳԵԼՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ ԻՆԴԻՐԱ ԳԱՆԴԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ

Արխիվ 12-16

ԱՐԳԵԼՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ ԻՆԴԻՐԱ ԳԱՆԴԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ

 

Հնդկաստանում արգելվել է վարձույթով տրամադրել երկրի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմը: Ֆիլմն արգելվել է այն պատճառով,  որ այնտեղ մարդասպաները «հերոսացվում» են, մասնագետների կարծիքով ֆիլմի ցուցադրությունից հետո հնարավոր է, որ մարդկանց մոտ մեծանա ագրեսիան: Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր օգոստոսի 22-ին:

Ֆիլմերի հաստատող հանձնաժողովը փաստել է, որ նշված ֆիլմում մեծ վտանգներ է նկատել Հնդկաստանի ներքին գործերի աշխատակիցները: Պրոդյուսեր Ռավինդեր Ռավին փորձել է պաշտպանել իր աշխատանքը, սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: «Ես հետեւել եմ դատական ամբողջ գործընթացին, կարդացել եմ բոլոր զեկույցները սպանության վերաբերյալ, երկար ժամանակ զրուցել եմ մարդասպանների ընտանիքների հետ:Նման քաղաքական սպանություններ տեղի են ունեցել ամբողջ աշխարհում, այդ դեպքում ինչո՞ւ պետք է արգելվի Ինդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմը»,-իր կարծիքն է հայտնել Ռ.Ռավին:

Ի.Գանդին սպանվել է 1984 թվականին`սեփական թիկնապահների- սիկհերի միջոցով: Ըստ սպանության մի վարկածի`սպանությունը կատարվել է ի պատասխան այն ճնշումների, որոնք վարչապետը գործադրել է ժողովրդի սուրբ գրքի`Ադի Գրանդի վրա: Սակայն վավերագրական փաստաթղթերում այդ վարկածը բացակայում է: Սպանությունից հետո տեղի սիկհերի դեմ ուղղված տեղի է ունեցել  զանգվածային անկարգություններ`հնդիկները ավերածությունների են ենթարկել  նրանց տները եւ խանութները`այսպես վրեժ լուծելով վարչապետի սպանության համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ