Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱԻՆ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԵԿՆԵԼ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ԵՐԻՑՅԱՆԻ

Արխիվ 12-16

ԱԻՆ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԵԿՆԵԼ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ԵՐԻՑՅԱՆԻ

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակում են ակտիվորեն քննարկել նախարար Արմեն Երիցյանի կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը, որ նա պատրաստ է ռազամաճակատ առաջնորդել նախարարության 4,5 հազար աշխատակիցների: Նախարարության աշխատակիցները ասում են, որ իսկապես մեկ մարդու նման պատրաստ են մեկնել ռազմաճակատ: Անգամ կանայք պատրաստ են  կռիվ տալ թշնամու դեմ: Սակայն նախարարության որոշ աշխատակիցներ կասկածի տակ են դնում  նախարար Արմեն Երիցյանի հրամանատարական կարողությունները:

Ինչպես մեր թղթակցին ասաց նախարարության բարձրաստիճան սպայերից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ հրապարակել իր անունը. «Սկզբից նախարար Երիցյանը հայտարարում էր, որ իրեն հրամայելու իրավունք ունի միայն Արթուր Բաղդասարյանը: Դրանից հետո ճշգրտեց, որ կլսի միայն Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի հրամանները, իսկ վերջում էլ ուրացավ ԱրթուրԲաղդասարյանին եւ դուրս եկավ ՕԵԿ-ից: Սակայն Արթուր Բաղդասարյանի հետ նրանք մանկության ընկերներ էին եւ հենց Արթուրը Արմենի առաջ կանաչ ճանապարհ բացեց եւ դարձրեց նախարար: Իսկ Արմեն Երիցյանը Արթուր Բաղդասարյանին դավաճանեց եւ նախընտրեց պաշտոնը: Այսպիսի սկզբունքների տեր անձնավորությունը ինչպես իրեն կպահի ռազմաճակատում հայտնի չէ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ