Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԻՆՁ ԳՈՒՑԵ ՍՏԱՀԱԿ ԿԱՄ ԿՐԵՄԼԻ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՐԵՆ, ԲԱՅՑ… ԿԳ ՆԱԽԱՐԱՐ

Արխիվ 12-16

ԻՆՁ ԳՈՒՑԵ ՍՏԱՀԱԿ ԿԱՄ ԿՐԵՄԼԻ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՐԵՆ, ԲԱՅՑ… ԿԳ ՆԱԽԱՐԱՐ


Մասնավոր բուհերին պետական պատվերով տեղ տալու հարցը մենք պատրաստ ենք քննարկելու: Որակի ոլորտում մասնավոր բուհերը թող չափանիշները վերանայվեն, մենք էլ պետական պատվերի տեղեր տանք՝ այսօրվա մամլո ասուլիսում խոսելով ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում Լոմոնոսովի պետական համալսարանի մասնաճյուղը բացելուն, ըստ նախարարի՝ ամենաբարձր վարկանիշով  բուհն է այդ համալսարանը, որը  խթանելու է մրցակցությունը կրթության ոլորտում: «Դա բրենդային բուհ է: համոզված եմ՝ ձեր հոդվածների ֆեյքերը կհայհոյեն ինձ, կասեն, որ ես ստրկամիտ եմ,  Կրեմլի  մարդն  ու չգիտեմ ինչ: Բայց դա լրիվ  անհեթեթ է: Ու ես զարմանում եմ՝ երբ էստեղ անգլիալեզու   ինչ-որ  ֆակուլտետ է բացվում, չգիտես ինչու ոչ ոք չի  ըմբոստանում: Իսկ երբ  խոսքը վերաբերում է  ռուսական համալսարանին, մեծ աղմուկ է  բարձրանում»,- եզրափակեց Աշոտյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ