Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ՇԱՀԱՎԵՏ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ  ԱՌԵՎՏՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ՇԱՀԱՎԵՏ»


Տնտեսագետ Թաթուլ Մանսերյանն անդրադառնալով  Հայաստան կատարած Վրաստանի վարչապետի այցին` փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական շահավետ  կապերը շատ երկչոտ ձեւով են իրացվում: Այստեղ տնտեսագետը տեսնում է նաեւ Հայաստանի մեղքի բաժինը , քանի որ նախարարներից  շատերը չեն ճանաչում վրացի իրենց պաշտոնակիցներին, ինչը պարտադիր պայման է հարաբերությունների զարգացման համար: «Մենք դատապարտված ենք Վրաստանի հետ շատ սերտ համագործակցություն ծավալելու: Երկու երկրներն էլ համարվում են  Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ   եւ ոչ խտրական վերաբերմունքը պարտադիր  պայման է, այսինքն` այս առումով մենք պարտադրված ենք համագործակցելու համար: Ասել եմ ու կկրկնեմ` փոխլրացնող գործոնները պետք է դիտարկել երկու երկրների տարբեր տարածաշրջանային միությունների անդամակցության սկիզբը: Եթե գիտակցությունը այստեղ գերիշխի, ապա  մենք վրացների հետ կարող ենք օգուտներ քաղել` թե՛ մեկ, թե՛ մյուս միություններից»,- նշեց Թաթուլ Մանսերյանը:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով` տարածաշրջանի հարեւան երկրների հետ Հայաստանը  հիմնականում առեւտուր է անում հենվելով ներմուծման վրա: Ադրբեջանի հետ չկա առեւտրային ոչ մի հարաբերություն, իսկ Թուրքիան եւ Իրանը հանդիսանում են խոշոր գործընկերներ, որոնք ընդգրկված են հնգյակ երկրների շարքում , որոնց հետ Հայաստանը իրականացնում է խոշոր չափերի առեւտուր: «Իմ կարծիքով Վրաստանի հետ մեր ունեցած վիճակագրությունը խաբուսիկ է , քանի որ Վրաստանով շատ ապրանքեր Թուրքիայից եկող ապրանքներն են: Այսինքն` մենք չենք կարող  Վրաստանին բաժին ընկնող արտաքին առեւտուրը վերագրել զուտ վրացական եւ հայկական ապրանքերի փոխանակման»,-շեշտեց ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ եւ ընդգծեց, որ Վրաստանի հետ առեւտուրը պետք է դարձնել ավելի փոխշահավետ:

Անդրադառնալով Վերին Լարսի հիմնախնդիրներին Գ. Մակարյանը ավելացրեց, որ այդ հիմնախնդիրը հայերի համար դարձել է Աքիլլեսյան գարշապար, քանզի երկար տարիներ այն մտահոգել է հայաստանյան գործատուներին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ