Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

NO COMMENT.ԳՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԿԱՐԴԱՑԵՔ. ԱՇՈՏՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ…

Արխիվ 12-16

NO COMMENT.ԳՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԿԱՐԴԱՑԵՔ. ԱՇՈՏՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ…

Օրեր առաջ  ֆեյսբուքյան օգտատերերն  ակտիվ քննարկում և քննադատում էին  ինչ-որ  հեղինակի   մտքի «գոհարները» բանաստեղծությունների տեսքով: Դատելով  բովանդակությունից՝ պարզ է դառնում, որ դրանք նախատեսված են հիմնականում մանուկ ընթերցողների համար «Անձրևները հորդառատ, թափվում էին գիշերը, աղջիկները  դռան տակ քշտում էին փեշերը» կամ «Ծախում էի շուկայում մի ձու, հանդիպեցի մի գյուղացու, ոտքերը ծուռ, ձեռքերը ծուռ,  տրորեցի ոտքը նրա և նա ընկավ քթի վրա»՝ ահա ինչ է մատուցվում մեր մատաղ սերնդին:

Դատելով ֆեյսբուքյան գրառումներից և հիմք ընդունելով նրանց արձագանքները՝կարծես թե սա ոչ թե գրված է հայ հեղինակի կողմից, այլ  անգլիալեզու ժողովրդական բանաստեղծությունների հայերեն անհաջող թարգմանություններ են:

«Իրավունքը» ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը ունի լծակներ վերահսկելու, որ նման անհեթեթությունները  չհայտնվեն գրական շուկայում: «Նախարարությունը  պատասխանատու է միայն  դասագրքերի բովանդակության համար, իսկ եթե, օրինակ, ձեր հարևանը որոշել է  բանաստեղծություններ գրել և այն դնել վաճառքի, դա մեր իրավասությունից դուրս է: Ընթերցողները պարզապես պետք է գիրք գնելուց առաջ լավ ուսումնասիրեն և հասկանան՝ ինչի համար են իրենք վճարում.No comment, գնելուց առաջ»,-պատասխանեց  ԿԳ նախարարը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ