Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՔԱՌՅԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՋԱՆԱ. ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Արխիվ 12-16

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՔԱՌՅԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱՌԱՋԱՆԱ. ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօրվա մամլո ասուլիսում  ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, քառյակի առաջնորդները կհանդիպեն. «Կարծում եմ ՝ նման հանդիպման անհրաժեշտությունը կառաջանա»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ սեպտեմբերին 15-20-ը «Ժառանգությունը» պատրաստվում է անցկացնել քաղաքական ֆորում՝ իշխանությունների նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների շուրջ:

Ֆորումին  «Ժառանգությունը» հրավիրել է մասնակցելու նաև իշխանական կողմի ներկայացուցիչներին. «Այս պահին ընդհանրապես անհասկանալի է՝ ինչու են անցկացվում նման բարեփոխումներ, քանի որ ՀՀ-ի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը լրիվ այլ օրակարգ է թելադրում: Ստացվում է Սահամանդրական բարեփոխումները լրիվ այլ բան են ենթադրում»:

Անդրադառնալով «Քառյակի» գործունեությանը՝ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Այսօր իշխանություններին իրական այլընտրանքը քառյակն է: Լավ կլինի, իհարկե, եթե աշխարհագրությունը տարածական իմաստով մեծացնենք ու եթե ժողովրդի աջակցությունն ավելի մեծ լինի: Ես համոզված եմ՝ քառյակին կհաջողվի առանց ցնցումների ու մայդանների իրականացնել արմատական փոփոխություններ»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ