Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԵՐԿԱՐ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ.ԿԵՏԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԿՈՄԱՆԴՈՍ

Արխիվ 12-16

ԵՐԿԱՐ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ.ԿԵՏԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ  ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԿՈՄԱՆԴՈՍ

ՀՀ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօրվա  մամլո ասուլիսում հայտարարեց, որ անդրադարձավ  վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այդ օրերին հայ զինվորների հաղթանակին: Ազատամարտիկի   խոսքով՝Ադրբեջանն այդ դիվերսիաներով փորձեց ստուգել հայկական կողմի պատրաստվածությունը և համոզվեց՝ Հայաստանը պատրաստ է  մարտնչելու: Դրա շնորհիվ է, որ սահմանում համեմատաբար հանգիստ  վիճակում է:

Արկատի Տեր-Թադևոսյանն առաջարկում է  կետային  և նախազգուշացնող հարվածներ հասցնել Ադրբեջանին, այսինքն՝ հայկական կողմը պետք է լինի  նախահարձակ: «Ադրբեջանի սահմանը պաշտպանում է ադրբեջանական բազմազգ բանակը, որը դեմ է պատերազմին: Բայց Ադրբեջանի նախագահ Ալիևը, պետք է ինչ-որ կերպ արդարացնի նավթադոլարների հոսքը, հետևաբար պետք է անընդհատ հայտարարի Արցախը ետ բերելու մասին: Մենք հիմա պաշտպանվում ենք, բայց դա երկար տևել չի կարող: Երկար պաշտպանվելը ձգված զսպանակի էֆեկտ ունի: Մենք  պետք է սահմանին լարվածություն ստեղծենք»,- մանրամասնեց բանախոսը:

«Իրավունքի» հարցին՝ օգոստոսի  19-ին  Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի  պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ  նաև ռազմական նոր դաշինքի  գաղափարը որքանով է իրական,  գեներալը հիշեցրեց, որ արդեն 15 տարի է՝ խոսվում է այդ մասին. «Տարիներ առաջ  հավանական դաշինքի անդամներից մեկը պետք է լիներ Իրանը Թուրքիայի փոխարեն, բայց հետո Իրանը, այսպես ասած,խաղից դուրս եկավ և մնացին Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան: Կարծում եմ՝ այդ գաղափարը կյանքի չի կոչվի»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ