Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԸ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄՈՌԱՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ ՕԵԿ-Ի ՄԱՍԻ՞Ն

Արխիվ 12-16

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԸ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄՈՌԱՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ ՕԵԿ-Ի ՄԱՍԻ՞Ն


Օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից «Իրավունքը» փորձեց պարզել՝ չի զղջում արդյոք նախարարը ՕԵԿ-ից դուրս գալու համար և հնարավո՞ր է՝  նորից  «հարազատ» կուսակցության գիրկը վերադառնա, պրն Կարապետյանը, հարցը մինչև վերջ չլսելով, ասաց, որ ինքը քաղաքական հարցերի չի պատասխանում, իսկ երբ  ասուլիսի ավարտին նորից հնչեցրինք նույն հարցը, գյուղնախարարն այն լռության մատնեց: Այս դեպքում մեզ այլ տարբերակ չի մնում, քան  հանդես գալ սեփական մեկնաբանությամբ:

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն ու քաղաքական շատ գործիչներ բազմիցս հայտարարել են՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Մեր կողմից հավելենք՝ հայկական քաղաքական դաշտում՝ առավելևս: Հաշվի առնելով Արթուր Բաղդասարյանի անցած ճանապարհը, մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրություններից հետո մի գիշերվա մեջ կայացրած որոշումն ու ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելը, որն ՕԵԿ-ին քաղաքական այլ հարթություն տեղափոխեց, հավանաբար Սերգո Կարապետյանն այս ամենն աչքի տակ ունի: Դե ո~վ գիտե, մեկ էլ տեսար, նորից ՕԵԿ-ը մի լավ յուղոտ պատառ ստանալուց հետո կրկին իշխանական ճամբար վերադառնա:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ