Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙՙՆԵՄԵՑԻ ԱՐՈՆ ՈՒ ՄԱՐԱԹՈՒԿԻ ԶՈՐՈՆ

Արխիվ 12-16

ՆԵՄԵՑԻ ԱՐՈՆ ՈՒ ՄԱՐԱԹՈՒԿԻ ԶՈՐՈՆ

ՙԻրավունքի՚ հավաստի աղբյուրների փոխանցմամբ` օգոստոսի 23-ի գիշերը Մաշտոցի փողոցում վիճաբանություն է եղել, որն ավարտվել է ծեծով: Ըստ նույն աղբյուրների` միմյանց հետ վիճաբանել են  Արայիկ Մեխակյանը, ով առավել հայտնի է Նեմեցի Արո մականվամբ եւ ՙՄարաթուկ՚ տուրիստական ընկերության սեփականատեր Զորիկ Վարդանյանը (Մարաթուկի Զորիկ): Ըստ որոշ տեղեկությունների` վիճաբանությունը ֆիքսել են ՙՄարաթուկ՚ ընկերության` դրսում տեղադրված տեսախցիկները:
Լուրի իսկության մեջ մեկ անգամ եւս համոզվելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությանը, որտեղից նշեցին, որ շաբաթ օրը գիշերը Մաշտոցի 16 հասցեից նման ահազանգ ստացվել է, սակայն տեղ հասնելուն պես որեւէ մեկին չեն հայտնաբերել: Այս պահին ստուգումներ են կատարվում:
Նշենք, որ երբ փորձեցինք կապվել կողմերի հետ, պարզվեց, որ Զորիկ Վարդանյանը Հայաստանում չէ, իսկ Արայիկ Մեխակյանը, կարծես բանից բեխաբար, մի բան էլ մեզանից հարցրեց, երբ, որտեղ, ում հետ... եւ դրեց լսափողը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ