Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙՙԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԿՄԱՍՆԱԿՑԻ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ,
ԿՄԱՍՆԱԿՑԻ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ


Թուրքական դիվանագիտությունը հերթական խաղի մեջ է ու այս անգամ ուզում է աշխարհին ցույց տալ, որ վայրի ցեղից վերածվում է բարեհամբույր հարեւանի: Արի ու տես, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից` օգոստոսի 28-ին մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Թե արդյոք ՀՀ ԱԳՆ որեւէ ներկայացուցիչ պատրաստվում է մասնակցել այս արարողությանը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ.
- Ինչպես ասել է ՀՀ նախագահը, ամենայն հավանականությամբ կմասնակցի արտգործնախարարը, բայց վերջնական դեռ կասենք:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս հրավերի մասին ասել էր, որ, հավանաբար, հայկական կողմից մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով: Իսկ թե որքանով է պատրաստ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լինել թուրքական այս արարողակարգի մասնակիցը, ցույց կտա ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ