Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

Վրաստանը հրապարակել է 94 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի

Արխիվ 12-16

Վրաստանը հրապարակել է 94 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի

Վրաստանի ԱԳ նախարարությունը հրապարակել է 94 երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզայի, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Նախկինում Վրաստան կարող էին առանց վիզայի մուտք գործել 118 երկրների քաղաքացիներ:

Առանց վիզայի Վրաստան մուտք գործելու իրավունք ունեն, մասնավորապես, մեր տարածաշրջանի բոլոր երկրների (բացառությամբ Իրանի), ինչպես նաեւ՝ Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների, ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիները:

Թարմացված օրենսդրության համաձայն, առանց վիզայի երկրների քաղաքացիները կարող են Վրաստանում գտնվել կես տարվա ընթացքում ընդհանուր 90 օր:

Մինչեւ օրենսդրական փոփոխությունը Վրաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների կեցության առավելագույն ժամկետը 360 օրն էր:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ