Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԻԱՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԻԱՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ


ՙԺառանգություն՚ խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսում  ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, քառյակի առաջնորդները կհանդիպեն. ՙԿարծում եմ` նման հանդիպման անհրաժեշտությունը կառաջանա՚:
Արդյոք այդ անհրաժեշտությունը այս պահին տեսնում է ԲՀԿ առանջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ եթե այո, ապա որտեղ եւ ինչ ֆորմատով` հարցին ի պատասխան` ԲՀԿ առաջնորդի մամուլի պատասխանատու ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ մեզ փոխանցեց, որ իրենց կուսակցության առաջնորդը ցանկացած պահի պատրաստ է  գործընկեր կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման, որոնց հետ ունի բարեկամական հարաբերություններ. ՙՉորս առաջնորդների հանդիպման անցկացման համար Գագիկ Ծառուկյանի կողմից որեւէ խոչընդոտ չկա՚:
Ստացվում է, որ ԲՀԿ առաջնորդը տեսնում է հանդիպման անհրաժեշտությունը, եւ արդյոք սպասվում է դա. ՙԵթե լինի անհրաժեշտություն, կրկնելով Ռուբիկ Հակոբյանին, ապա նման հանդիպում կազմակերպելու մասով Գագիկ Ծառուկյանի մասով, որեւէ խնդիր չկա՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ