Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԿՈՄԱՆԴՈՍԻ ՔԱՂՑՐ ԽՈՍՔԻՆ, ԷԼ Ի՞ՆՉ ՇԱՔԱՐ

Արխիվ 12-16

ԿՈՄԱՆԴՈՍԻ ՔԱՂՑՐ ԽՈՍՔԻՆ, ԷԼ Ի՞ՆՉ ՇԱՔԱՐ

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական սադրանքն են պատրաստել: Երեկ` օգոստոսի 26-ի կեսօրին, վերջիններս լուրեր էին տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի քաղաքացի է գերեվարվել: Ավելին` թշնամական երկրի թերթերից մեկի տվյալներով` 53-54 տարեկան տղամարդու մասին է խոսքը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` քաղաքացին հայ-ադրբեջանական սահմանը հատել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտ: Ադրբեջանական տեղեկատվության իսկությունը պարզելու համար «Իրավունքը» դիմեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ.
-Զինված ուժերից որեւէ մեկը չի կարող լինել, ՊՆ-ն փորձում է պարզել, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, այս պահին այսքանը կարող եմ ասել:
- Եվ եւս մեկ հարց` Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայկական կողմը չպետք է սպասի, որ իր վրա հարձակեն, այլ ինքը պետք է հարված հասցնի Ադրբեջանին: Ինչպե՞ս է վերաբերում այս առաջարկին Պաշտպանության նախարարությունը:
- Մենք դա չենք մեկնաբանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ