Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԸ ԿՓՈԽՎԻ

Արխիվ 12-16

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԸ ԿՓՈԽՎԻ

Հինգ անգամ տարբեր հոդվածներով դատապարտված, 2005 թվականից ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի գործը նոր երեւան եկած հանգամանքով կվերանայվի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել է իր` նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու հայցը:
- Ինձ համար սա անակնկալ էր: Այդ որոշմամբ Գլխավոր դատախազությունը պարտավոր է վերականգնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները, այժմ պետք է քննություն կատարվի, բայց ես մեծ ակնկալիքներ չունեմ դրա հետ կապված: Անկախ ամեն ինչից` մենք պայքարելու ենք մինչեւ վերջ` հնարավոր բոլոր ատյաններում:
- Հնարավո±ր է, որ նոր ի հայտ եկած փաստով ցմահ ազատազրկումը փոխվի:
- Միանշանակ` այո:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ