Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙՍԱՀՄԱՆԻՆ ԿՌՎՈՂ ՏՂԵՐՔԻՆ ՀԱՎԱՍԱՐ ԷԼ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ՚

Արխիվ 12-16

«ՍԱՀՄԱՆԻՆ ԿՌՎՈՂ ՏՂԵՐՔԻՆ ՀԱՎԱՍԱՐ ԷԼ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ»


Հոկտեմբերի 5-ին հայ կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկեւիչյանի 75-ամյա հոբելյանին առաջին անգամ կհնչի ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ «Արիացիր սիրտ իմ» երգը: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց ՀՀ Վաստակավոր արտիստուհին ու հավելեց.«Անակնկալ ունեմ բոլորի համար, անակնկալ այն իմաստով, որ այս անգամ էլ հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին, ինչն այսօր, ցավոք սրտի, անակնկալ է, որովհետեւ պարզ չէ, թե երգարվեստում ինչ է կատարվում: Օրեր առաջ էլ, Արսեն Գրիգորյանի (Մրո) հետ էի այս թեմայով խոսում ու եկանք այն եզրակացության, որ մարտում, սահմանին կռվող տղերքին հավասար էլ մենք ենք մարտնչում` պահպանելու մեր երգը, ճանաչելի դարձնելու եւ շարունակելու այն: Ես, որպես երգահան, որպես ստեղծագործող, նաեւ շարունակում եմ մեր հայ երգի ավանդույթները, ինչի խոսուն օրինակն է ՙԱրիացիր սիրտ իմ՚ երգը: Կարծում եմ` այս երգը պարունակում է մի խոսք, որն այսօր էլ ու միշտ էլ արդիական է: Հատկապես հիմա պետք է առավել բարձր հնչի, երբ կանգնած ենք  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին, որտեղ, կարծում եմ, այն ասելիք ունի. եւս մեկ հայկական  երաժշտական մտածելակերպի, մեր խաչատրյանական, կոմիտասյան, տերտերյանական ձեռագրի արտահայտում է»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ