Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ 81-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԻ Ջ. ՎԵՐԴԻԻ «ԱԻԴԱ» ՕՊԵՐԱՆ

Արխիվ 12-16

ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ 81-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԻ Ջ. ՎԵՐԴԻԻ «ԱԻԴԱ» ՕՊԵՐԱՆ


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի Ջ. Վերդիի «Աիդա» օպերայով: Սեպտեմբերի 8-ին «Աիդա» օպերան կներկայացվի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, իսկ 10-ին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր Վան-Յու Նին (Թայվան):

Թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ թատերաշրջանի բացման ներկայացումները նվիրվում են օպերային երգիչ, տենոր Սերգեյ Դանիելյանի ծննդյան 85-ամյակին: Նոր թատերաշրջանի բացման ներկայացմանը հանդես կգան Ս. Դանիելյանի ուսանողները՝ օպերային երգիչներ Գևորգ Հակոբյանն ու Հովհաննես Այվազյանը:

Սերգեյ Դանիելյանը ծնվել է 1929 թվականին: Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Տասնամյակներ շարունակ արտիստը կերտել է դրամատիկ տենորի այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Օթելլո, Ռադամես, Կանիո, Կավարադոսի, Խոզե, Տոնիո, Էդիպ արքա, Գերման և այլ դերերգեր: 1967 թվականին Ս. Դանիելյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1968 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ