Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՎՐԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 12-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում հանդես կգան վրացական ժամանակակից մշակութային կյանքն արտացոլող մի քանի հանրահայտ կոլեկտիվներ: Սեպտեմբերի 26-ին Ազգային Օպերայի և բալետի թատրոնում հանդես կգա  Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվ. Ազգային թատրոնի շենքում կներկայացվի Թբիլիսիի Ֆաբրիկա թատրոնի «Մարիա Կալլաս» ներկայացումը (բեմադրիչ՝ Ռ. Ստուրուա), իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին նույն բեմահարթակում հանդես կգա Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան Ռուսական դրամատիկական թատրոնը «Խոլստոմեր» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ա. Վարսիմաշվիլի):

Միջոցառումները կանցկացվեն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչն է` Հայաստանի Թատերական գործիչների միությունը:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ