Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԴՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻՆ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԿԱՊԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԴՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻՆ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԿԱՊԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 25-28-ը Երևանում արդեն չորրորդ անգամ    հայ ոսկերիչների համաշխարհային միության կողմից կկազմակերպվի «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը, որն անցկացվելու է «ՄԵՐԻԴԱՆ» էքսպո կենտրոնում:

Ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից և  մի շարք երկրներից ժամանած հայտնի ոսկերչական և ժամագործական  ընկերություններ, գնորդներ, բարձրաստիճան պաշտոնկյաներ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն ասաց, ցուցահանդեսին մասնակցել ցանկացող բոլոր հայ ոսկերիչներին կհամաֆինանսավորեն  50-50 սկզբունքով:  «Ոսկեգործության նվիրված այս ցուցահանդեսը  շփման հարթակ է ստեղծում ոսկերիչների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքը դրսում վաճառել: Այդ ցուցահանդեսի շնորհիվ ստեղծվեց ազատ տնտեսական գոտի»,- ասաց Տիգրան Հարությունյանը:

Ցուցահանդեսին մասնակցելու ակտիվություն է նկատվում շատ ոսկերչական  ընկերությունների կողմից:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանն էլ ասաց, որ կանցկացվի ֆորում Հայաստանի ոսկերգործության կետրոն թեմայով:

Բանախոսների խոսքով՝ այս ցուցահանդեսի նպատակն է դրսում հայ ոսկերիչներին բերել Հայաստան, կապել Հայաստանի հետ և մեր երկիրը դարձնել միջազգային ոսկերչական կենտրոն:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ