Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՄ-Ի ՀԵՏ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ

Արխիվ 12-16

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՄ-Ի ՀԵՏ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը այսօր խոսելով Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության  և դրանից հայ ոսկերիչների սպասելիքների մասին, ասաց, որ  150.000.000 միլիոնանոց շուկայի հետ մեծ հույսեր են  կապում:  Արտահանման 6,5% մաքսատուրքը, որ ՌԴ-ն կիրառում է ադամանդի արտահանման ժամանակ, զրոյացվեց:

«Իրավունքի» հարցին՝ հայ ոսկերիչների արտադրանքը եվրոպական շուկաներում ինչ պահանջարկ ունի, փոխնախարարն ասաց, որ  ադամանդագործները հումք ներմուծում են  Բելգիայից: «Պատրաստի արտադրանքն էլ հետո արտահանվում է եվրոպական շուկա՝ Բելգիա»,- մանրամասնեց  Տ. Հարությունյանը:

Պրն Հարությունյանի խոսքով՝  կառավարության ուշադրության կենտրոնում հիմա կարևոր խնդիրն ազատ տնտեսական գոտու կայացումն է, որից հետո այս բիզնեսով զբաղվողները կգտնեն իրենց համար շուկաներ:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ