Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

Եկել է զուսպ խոսելու ժամանակը

Արխիվ 12-16

Եկել է զուսպ խոսելու ժամանակը


Ողջունելի է, որ պատասխանելով  ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խիստ կարեւոր եւ ճիշտ պահին գրված նամակ-ահազանգին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվան շեշտում է, որ իր համար ընկալելի են Ա. Գեղամյանի ներկայացված փաստարկները: Կարեւոր է նաեւ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն «աջակցում է հարցի խաղաղ և դիվանագիտական լուծմանը» եւ «երկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել՝ այդօրինակ լուծմանը նպաստելու համար»: Թեեւ կրկին տարբերություն չի դրվում թե կողմերից որն է որ սադրում է լարվածությունը, կամ որն է որ չի ցանկանում դուրս բերել դիպուկահարներին, այնուամենայնիվ մեզ համար պետք է ընդունելի լինի ԵԱՀԿ-ի զուսպ եւ ինչ-որ տեղ զգուշավոր մոտեցումը:

Հավանաբար եկել է ժամանակը, երբ  թե գերտերությունները, թե միջազգային կազմակերպությունները, թե տարբեր հակամարտություններում ներգրավված կողմերը պետք է որդեգրեն հենց այսպիսի զուսպ մոտեցումներ: Անցել է միաբեւեռ աշհարհակարգի ժամանակը: Ուկրաինայում ողբերգությունը ցույց տվեց, որ նարնջագույն հեղաշջումներով այլեվս չի կարելի ժողովրդներին ծնկի բերել: Նովոռոսիայի պայքարը իր ազատության համար, դա զուտ ռուսամետ ուկրաինացիների ու արեւմտամետ բենդեռականների կռիվը չէ,  դա քաղաքակրթությունների, արժեքային համակարգերի,  ինչ-որ տեղ համաշխարհային կրոնական պատերազմի կիզակետն է, ուր ուղղափառ քրիստոնեությունը ծառս է կանգնել ընդդեմ հակաքրիստոնեական գլոբալիստական ուժերի ծավալապաշտության:

Չարիքի խրախուսումը հանգեցնում է  խրախոսողների ոչնչացմանը այդ նույն չարիքի միջոցով: Իսլամիստ ծայրահեղականները երեկ Սիրիայում պատանդ են վերցրել ՄԱԿ-ի 43 խաղապահների, որոնց  ազատության համար կռվում են Սիրիայի նախագահ Ասադի զինվորները: Սակայն ամիսներ առաջ ԱՄՆ-ն, Եվրոպան նույն ՄԱԿ-ի միջոցով փորձում էին գահնկեց անել Ասադին եւ ամեն կերպ աջակցում էին իսլամիստ ծայրահեղականներին: Միայն Ռուսաստանի դիմադրությունն էր, որ թույլ չտվեց Սիրիան վերածել Լիբիայի կամ Իրաքի, այսինքն համատարած քաոսի:

Այո, հետսհետե մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ավելի ու ավելի առանցքային դերակատարում է ստանձնում աշխարհի նոր կարգերի ձեւավորման մեջ, հետեւաբար անցել են ժամանակները երբ Վաշինգտոնից, Բրուսելից  կամ Ստրասբուրգից կարելի է մեր վրա մատ թափ տալով խոսել: Եկել է զուսպ խոսելու ժամանակը, եւ դա պետք է գիտակցեն Անկարայում ու Բաքվում:

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ