Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան

ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ՈՐ ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ՈՐ ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ

2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Դեռևս 2014-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։

«Իրավունքի» հետ զրույցում Ինջիղուլյանի  ծննդավայր Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ծնողներից  լսել էր, որ Ինջիղուլյանին պետք է տեղափոխեն, բայց թե երբ, հստակ չգիտեր. «Ընտանիքի անդամների հետ հանդիպել եմ  մի քանի օր առաջ, ասացին՝ Հակոբին տեղափոխելու են, բայց երբ, չգիտեին»:

Գյուղապետի խոսքով՝ ինքը դեռ չի հանդիպել Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ, չի  խոսել նրանց հետ՝ մանրամասներ  իմանալու համար: Մեզանից տեղեկանալով համագյուղացու տեղափոխման մասին՝ Հայկ Հովհաննիսյանը խոստացավ անպայման հանդիպել Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ: Փաստորեն գյուղապետի խոսքից դարձավ, որ Ոսկեվազ գյուղը դեռ տեղյակ չէ, որ Հակոբ Ինջիղուլյանն արդեն երրորդ երկիր է տեղափոխվել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ