Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան

ՄՈՆԹԵՆ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԷՐ, ՈՒՇ ԹԵ ՇՈՒՏ ՊԻՏԻ ԶՈՀՎԵՐ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արխիվ 12-16

ՄՈՆԹԵՆ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԷՐ, ՈՒՇ ԹԵ ՇՈՒՏ ՊԻՏԻ ԶՈՀՎԵՐ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


ԱԺՄ կուսակցության ղեկավար, 1992-1993-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանն  «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով  Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի  պատվերով սպանել են Մոնթե Մելքոնյանին, անհեթեթություն համարեց:

Վազգեն Մանուկյանը վստահ է՝Լեվոն Տեր-Պետրոսյանը ոչ մի  կապ չունի Մոնթեի մահվան հետ. «Ես շատ լավ ճանաչում եմ Մոնթեին, քանի անգամ ասել եմ՝առաջին գիծ մի գնա: Հարձակումն արդեն սկսվել էր: Ասում էի՝ բոլորը գիտեն, որ դու համարձակ ես, մի գնա առաջին գիծ: Ինքն առաջին գծի վրա էր, իրեն խփեց հակառակորդը»:

Վազգեն Մանուկյանը հիշում է՝ Մոնթեի  կնոջ հետ գնացին, դիակը բերեցին, տարան դիահերձարան: «Ոչ մի պատճառ չկար նրան սպանելու: Նա ուղղակի համարձակ մարդ էր, հարձակումների ժամանակ առաջին գծում էր և ուշ թե շուտ նրա հետ այդպիսի բան պետք  է պատահեր»,- վստահ է ԱԺՄ ղեկավարը:

Ինչ վերաբերում է Մոնթեի մտերիմ ընկերոջ՝ Վահե Շահմուրադյանի՝  «Իրավունքի» թղթակցին հայտնած այն տեսակետին, թե  Ավոյի սպանությունը պատվիրած կլիներ մի երրորդ ուժ՝ Ռուսաստանի ռազմական գլխավոր հետախուզական  վարչությունը, Վ. Մանուկյանը դա լուրջ չի համարում. «Ես նման դավադրություններ իմ շրջապատում չեմ տեսել, հակված չեմ աշխարհն այդքան բարդ տեսնելու: Ես այլ բացատրություններ էստեղ չեմ տեսնում»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ