Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան

ԵՎՐՈՊԱՆ ՉՍԻՐԵ՞Ց ԷՐԴՈՂԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՆ ՉՍԻՐԵ՞Ց ԷՐԴՈՂԱՆԻՆ

Երեկ Թուրքիայի նորընտիր նախագահ  Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Թե ի՞նչ կտա Հայաստանին նախարարի մակարդակով նման արարողակարգին մասնակցելը, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ՀՀ ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ. «Երբ մեր հարեւան երկրում տեղի է ունենում նախագահի երդմնակալության արարողություն, մասնակցում են, եւ դա ավանդական է: Ինչ վերաբերում է Թուրքիայի ինաուգուրացիային, երբեւիցե չի եղել, որովհետեւ մինչ այդ Թուրքիայի նախագահը ընտրվել է պառլամենտի կողմից: Առաջին անգամ է, որ ընտրությունը կատարվել է ուղղակի, ու դրա համար սա առաջին նախադեպն է, երբ կա այդ արարողությունը: Չմոռանանք նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը եւս Թուրքայից ներկայացուցիչներ են եղել: Բայց ոչ թե արտգործնախարարի մակարդակով, այլ` դեսպանի»:
Ի դեպ, երեկ երեկոյան արդեն իսկ միջազգային մամուլը հեղեղվել էր տեղեկություններով, որ Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ ներկա են գտնվել ընդամենը մի քանի պետությունների ղեկավարներ: Ուշագրավ է այն, որ Արեւմուտքի երկրները ավելի ցածրաստիճան պաշտոնյաներ էին ուղարկել Անկարա: Այնպես որ, կարծես թե, Եվրոպան չսիրեց թուրքերի նոր առաջնորդին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ