Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան

ՙՙ«ԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԵՂԱԾ ՈՒ ՉՍՏԵՂԾՎԱԾ ԲԱՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՈՎ ՉԻ ԶԲԱՂՎԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԵՂԱԾ ՈՒ ՉՍՏԵՂԾՎԱԾ
ԲԱՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՈՎ ՉԻ ԶԲԱՂՎԵԼՈՒ»


«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ ուրիշներ, որոշել են ստեղծել` որպես ԵԿՄ-ին  այլընտրանք, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը: Ի դեպ, շրջանառվում են խոսակցություններ, որ այն ֆինանսավորվելու է ԲՀԿ-ի կողմից ու հարելու է ոչ իշխանական քառյակին: Թե ի՞նչ են մտածում «Երկրապահ կամավորականների միության» ղեկավարներն այս նոր միության մասին, «Իրավունքը» փորձեց պարզել հենց իրենցից, սակայն վերջիններս 7-օրյա ուխտագնացության շրջանակներում` գտնվում էին ԼՂՀ սահմանապահ դիրքերում: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց կապ հաստատել ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խոսնակ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց.
- ԵԿՄ-ն ժամանակի հրամայականով ստեղծված կառույց է` պատերազմի ժամանակ արյան կանչով ստեղծված ու լուրջ կայացած կառույց, որը Սպարապետն է ստեղծել: Մինչեւ այսօր էլ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի դրած ավանդույթներն են շարունակվում ԵԿՄ-ում: Այնպես որ, անդրադառնալով Ձեր նշած կառույցին` ասեմ, որ երկրապահը չեղած, չստեղծված բաների գովազդով չի զբաղվելու: Դուք խոսում եք մի բանի մասին, որը գոյություն չունի, ու ինձ թվում է` գոյություն չի էլ ունենալու:
Դրա համար էլ, մենք իրենց մասին չենք խոսելու, այլ` միայն մեր գործերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ