Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ԷԼ ԱՆՄԵՂ ԴԱՐՁԱՎ

Արխիվ 12-16

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ԷԼ ԱՆՄԵՂ ԴԱՐՁԱՎ

Նուբարաշենում մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած դանակահարության գործով հետախուզվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, ով կասկածվում է  22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ, գտնվում է Հայաստանում, սակայն ոստիկանություն դեռեւս չի ներկայացել. ՙԿան դեռեւս փաստական որոշակի հանգամանքներ, որոնք պետք է ճշտի նախաքննական մարմինը, որից հետո կներկայանա՚,- մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Փաստաբանի խոսքով.
- Այժմ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվում են որոշ անձինք, ովքեր գործի համար նշանակալի ցուցմունքներ են տալիս, որով կհիմնավորվի, որ դանահակարողը Սեդրակը չի եղել:
- Ինչ կարգավիճակ ունի Ս. Օսիպյանը ըստ այդ ցուցմունքների` միջադեպի վկայի±, թե± մասնակցի:
- Այս պահին բարձրաձայնել չեմ կարող, քանի որ կխանգարեմ նախաքննական մարմնին: Բայց առաջիկայում անպայման պարզ կլինի: Ամեն դեպքում, այդ ցուցմունքներով Սեդրակը անմեղ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ