Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԿՆՇՎԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԿՆՇՎԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ


Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրքի եւ դպրության օրը, միջոցառումներով հագեցած ու մարդաշատ կլինեն ոչ միայն հանրապետական բոլոր ուսումնական հաստատությունները, այլ նաեւ` մշակութային մի քանի օջախներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ կբացվի «Հայոց հին ու նոր այբբենարանները» խորագրով գրականության  ցուցադրություն,  որտեղ կներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում  հրատարակված  հայոց այբբենարանները:  Կտրվեն տեղեկություններ Աբգար Դպիր Թոխաթեցու կողմից 1567թ. Կ. Պոլսում հրատարակված հայերեն առաջին հնատիպ տպագիր այբբենարանի` «Փոքր քերականություն կամ այբբենարանի» վերաբերյալ:

ԽՆԿՈ-ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ կբացվի «Գիտելիքը ուժ է» խորագրով ցուցադրություն: Կներկայացվեն գիտության տարբեր բնագավառներին նվիրված գրքեր: Ինչպես նաեւ կցուցադրվի «Գիտության հաղթանակը» խորագրով  թատերականացված բեմադրություն: Կլինեն նաեւ գիտությանը նվիրված այլ անդրադարձներ` կրտսեր եւ միջին տարիքի դպրոցականների մասնակցությամբ:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ